ՌԴ Կրասնոդար քաղաքում լույս տեսնող Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը կմասնակցի Ադրբեջանի պետական հեռագրային ԱզերԹԱջ գործակալության կազմակերպած ԱՊՀ պետությունների լրագրողների մրցույթին` պատմամշակութային ժառանգության պահպանման թեմայով, հայտնում է «Երկրամաս»ի տեղեկատվական կենտրոնը:
Թերթը մրցույթին կներկայացնի մի շարք հոդվածներ Ադրբեջանի ներկայիս տարածքում մնացած հայկական պատմամշակութային ժառանգության թեմայով, մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունների կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացման թեմայով:
Ինչպես նշել է «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը, նա պատրաստ է անձամբ մասնակցել իր աշխատակիցների պարգեւատրման արարողությանը: Պարգեւատրումը կկայանա Բաքվում` 2011 թվականի վերջին:




























