Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում միջուկային զենք տեղակայել Ֆինլանդիայի տարածքում, տեղեկացրել է Yle պորտալը։

«Ֆինլանդիան մտադիր չէ միջուկային զենք մտցնել երկիր, եւ ոչ մի նշան չկա այն բանի, որ որեւէ մեկն այն առաջարկում է ֆիններին»,- ասել է պետության ղեկավարը ազգային պաշտպանության դասընթացների բացման ժամանակ։

Նիինիստյոն միջուկային զենքը, սակայն, անվանել է ՆԱՏՕ-ի զսպման ուժերի անքակտելի մասը, որոնք, ինչպես ընդգծել է քաղաքական գործիչը, կանխարգելման գործիք են, ոչ թե ինքնանպատակ զենք։

Ֆինլանդիայի նախագահն ասել է, որ միջուկային պատերազմն անհնար է հաղթել, այն չի կարելի սկսել։

Մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայում՝ Նիինիստյոն ասել է, որ «պատերազմի վերջը չի երեւում, եւ կողմերից ոչ մեկը փոխզիջման չի գնում իր ելակետային դիրքերից»։ Նա ավելացրել է, որ Հելսինկին կշարունակի օգնել Կիեւին այնքան, որքան կպահանջվի։

Ավելի վաղ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Խաավիստոն էր հայտարարել, որ երկիրը չի նախատեսում ՆԱՏՕ-ի միջուկային զենքը տեղակայել երկրի տարածքում։