ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ ԵՄ-ն կլիմայական չեզոքության հասնելու իր հավակնոտ պլանն իրականացնելու համար ավելի շատ կախված է Չինաստանի մատակարարումներից, քան Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից:
«Չինաստանն առանցքային դեր է խաղում մատակարարումների բազմաթիվ շղթաներում: «Չինաստանից կանաչ փոխակերպման ռազմավարության մեջ մեր կախվածությունը գերազանցում է Ռուսաստանի հանածո վառելիքից մեր կախվածությանը»,- գրել է Բորելը Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կայքի իր բլոգում:
Նա պարզաբանել է, որ ԵՄ-ն Չինաստանից 90 տոկոսով կախված է մագնեզիումի եւ հազվագյուտ հողային մետաղների մատակարարման, ինչպես նաեւ՝ 80 տոկոսով արեւային մարտկոցների մատակարարման հարցում։
«Մենք պետք է աշխատենք նվազեցնել ծայրահեղ կախվածությունը, վերացնել խոցելիությունը եւ բարձրացնել կայունությունը»,- գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:





























