Կատարի ԱԳ նախարարը Արեւմուտքի քննադատությունն «ամբարտավան» ու «ռասիստական» է անվանել։ Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված բացառիկ հարցազրույցում շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին ասել է, որ եվրոպական ու արեւմտյան երկրները կարծում են, որ Կատարը «մտավոր կամ մշակութային առումով պատրաստ չէ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնել»:
«Ծիծաղելի է, երբ նման տոնը հնչում է եվրոպական երկրներում, որոնք իրենց ազատական դեմոկրատիա են անվանում։ Անկեղծ ասած, դա շատ ամբարտավան եւ շատ ռասիստական է հնչում»,- ասել է նա:
ԱԳ նախարարը նման քաղաքականությունը համարում է «երկակի ստանդարտներ»։ Նա նշել է, որ Գերմանիայի բնակչությունը «ապատեղեկացված է կառավարության քաղաքական գործիչների կողմից»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը կարծես թե «խնդիրներ չունի», երբ խոսքը վերաբերում է Կատարի հետ էներգետիկ համագործակցությանը։
Կատարը 2010 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո քննադատության է արժանանում: Արեւմուտքը քննադատում է Կատարին երկրում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի եւ աշխատանքային միգրանտների նկատմամբ վերաբերմունքի համար:





























