Իսրայելական զորքերը իրենց թշնամու եւ մարտադաշտի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կունենան, քան երբեւէ նախկինում, The Jerusalem Post-ին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ռազմական հետախուզության վարչության ավագ սպան:

Վերջին չորս տարիների ընթացքում ՑԱԽԱԼ-ն աշխատում է իրական ժամանակում արհեստական բանականությունն ու բազմաչափ պատերազմը ավելի լավ ներդնելու ուղղությամբ, այդ թվում՝ Ռազմական հետախուզության վարչության իր 9900 ստորաբաժանման մեջ, որը 2020 թվականից ինտենսիվ աշխատում է քաղաքացիական տեխնոլոգիաները զինված ուժերում ներդնելու համար։

«ՑԱԽԱԼ-ի զինվորներն այսօր բոլորովին այլ կերպ են ստանում հետախուզական տվյալները, ինչպես նաեւ այլ կերպ են օգտագործում դրանք: Դե ֆակտո։ Ռազմի դաշտը բոլորովին այլ տեսք ունի, բայց մենք դեռեւս այնքան էլ այնտեղ չենք, որտեղ ցանկանում ենք լինել»,- ասել է նա: Նրա խոսքով, հետախուզական տվյալները, որը կստանան առաջնագծում գտնվող զինվորները, «100 տոկոսով ավելի լավ են, քան 2014-ին կամ 2006-ին, բայց 100 տոկոսով ավելի վատ, քան 2026-ին։ Մենք դեռ չենք հասել այնտեղ, որտեղ ցանկանում ենք լինել, բայց բավականին առաջընթաց ենք գրանցել»: Ավագ սպայի խոսքով՝ քաղաքացիական ընկերությունների հետ աշխատանքը, ինչը «անհավանական եւ անհնար» էր թվում, թույլ է տվել զինվորականներին առաջ շարժվել այնպես, ինչպես նախկինում անհնար էր:

Նա նշել է, որ արտասահմանյան ընկերությունները խնդիր չունեն իրենց տեխնոլոգիաներն օգտագործող իսրայելցի զինվորականների հետ, նույնիսկ եթե դրանք օգտագործվում են պատերազմի ժամանակ։ «Ես երբեք չեմ տեսել, գոնե ամերիկյան եւ եվրոպական ընկերություններում, նման խնդիր»,- ասել է նա։ «Կարծում եմ, որ նրանք հասկանում են, որ ճշգրիտ աշխարհագրության իմ աշխարհը կհանգեցնի շատ ավելի քիչ քաղաքացիական զոհերի մյուս կողմում: Որովհետեւ եթե ամբողջ շենքի փոխարեն պատուհանին խփեմ, մարդասիրական առումով նրանք ավելի լավ կզգան։ Նրանցից շատերը շատ գոհ են, թե ինչպես է ՑԱԽԱԼ-ն օգտագործում իրենց հնարավորությունները»: