Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի Ինդոնեզիայում՝ Բալիում, կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովին: Այս մասին հայտարարել է Զելենսկու խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը ։

«Ինչ-որ ձեւաչափով, իհարկե, Վլադիմիր Զելենսկին կմասնակցի G20-ի գագաթաժողովին։ Ավելին ասել չեմ կարող»,-ասել է նա։ 

Նա նշել է, որ նախագահը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի առցանց ձեւաչափով։