Հայ ակտիվիստ Միկա Բադալյանը գրել է Իրանի պետական Sahar TV պետական հեռուստաալիքի կողմից պատրաստվող վավերագրական ֆիլմի մասին, որը պատմում է  Հեյդար Ալիեւի(Ադրբեջանի նախկին նախագահը եւ գործող նախագահի հայրը) եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ նրա ունեցած կապերի մասին, գրում է Տելեգրամի  «Рыбарь» ալիքը։

«YouTube-ում հրապարակված թրեյլերը բավական մեծ արձագանք է առաջացրել Իլհամ Ալիեւի վարչակազմում։ Ադրբեջանի կառավարությունը զգալի ջանքներ է գործադրել դիվանագիտռական ուղիներով՝ ֆիլմի ազատ հասանելիությունը, այն էլ ադրբեջաներենով հեռարձակվող ալիքով թույլ չտալու համար։

Մասնավորապես այս դեպքում հետաքրքիր է ոչ թե ադրբեջանական իշխանությունների արձագանքը, այլ Իրանի գործողությունները։ Իրանի հյուսիսարեւմտյան հատվածում հակակառավարական ապստամբություններ հրահրեու Ադրբեջանի փորձերից հետո Թեհրանում հարեւանի նկատմամբ մոտեցումը փոխվել է։

Դատելով ամեն ինչից՝ Իրանում գիտակցել են դատարկ սպառնալիքների եւ  անգործության վտանգը եւ պարզապես սկսել են պաշտպանել իրենց շահերը։

Ղարաբաղի հարցը ուժային ճանապարհով լուծելու, առավել եւս Իրանում միջէթնիկական հակամարտություն հրահրելու Ալիեւի հետագա փորձերը կբախվեն ակտիվ պայքարին։

Այժմ Իրանում ակտիվորեն մշակում են Նախիջեւանում եւ Ադրբեջանում Թալիշստանի պատմական տարածքում հանրաքվե անցկացնելու սցենարը՝ փաստացի ընդօրինակելով իրենց հակառակորդի (ավելի ճիշտ՝ ոչ թե Ադրբեջանի, այլ թշնամիների՝ ի դեմս Իսրայելի եւ Միացյալ Նահանգների) մարտավարությունը։

Էթնիկ ադրբեջանցիներով եւ թուրքերով բնակեցված տարածքում Ալիեւների ընտանիքի «կմախքները» բացահայտող վավերագրական ֆիլմի հրապարակումը,  կարեւոր չէ՝ ճիշտ է դա, թե սուտ, լուրջ հարված կլինի Ադրբեջանի նախագահի դիրքերին։

Սա հասկանում են Բաքվում, եւ հիմնականում դրա պատճառով է, որ ադրբեջանական լրատվամիջոցները փոխել են Իրանում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման բնույթը՝ անցնելով ավելի չափավոր տոնի»,- գրում է  «Рыбарь»-ը։