Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել։ Այս մասին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։

«Մեր հիմնական պարտավորությունն է սպառողին տրամադրել հասանելիություն եւ շահավետ պայմաններ նավթագազային միջազգային շուկաներում»,-ասել է Ջայշանքարը։

«Այս համատեքստում մենք տեսնում ենք, որ Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն օգտակար են։Մենք կշարունակենք ռուսական նավթ գնել»,-հավելել է նա։