Իրանի զինված ուժերը վերսկսել են ռազմական գործողությունները Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների ճամբարների դեմ։ Այս մասին տեղեկացնում է քրդական Firat գործակալությունը՝ նշելով, որ հարձակումները սկսվել են հրետանային հարվածներով։

Թուրքական Milliyet-ն իր հերթին նշել է, որ իրանյան բանակը պատրաստվում է հարվածներ հասցնել PKK-ի իրանյան թեւին՝ PJAK-ին եւ սահմանամերձ գյուղերի դպրոցներն ու մզկիթները լցվել են իրանցի զինվորներով։

Նշվում է, որ արդեն սեպտեմբերի 2-ի երեկոյան իրանյան բանակը 3 տարբեր ուղղություններից հարձակում է գործել Հյուսիսային Իրաքի Քանդիլի լեռան վրա տեղակայված քուրդ զինյալների ճամբարների դեմ։