Թուրքական TGRT Haber հետուստաընկերության լուրերի մեկնաբան Էքրեմ  Աքելը Իրանի թյուրքախոս Ադրբեջան նահանգում իրանի իշխանությունների դեմ սկսված բողոքի ակցիաներին իր աջակցությունն է հայտնել եւ բոլոր թուրքերին կոչ արել նույնն անել։

Թուրք լրագրող–մեկնաբանը պնդել է, որ Իրանի Ադրբեջան նահանգում 35 մլն թուրք է ապրում, որոնք իրենց եղբայրներն են։ Ըստ նրա, Իրանի Թավրիզի թուրքերը ցանկանում են ազատություն, թուրքական պետություն եւ պետք է հարգել նրանց իրավունքները։