Սեպտեմբերի 1-ին Լոնդոնի «Royal Festival Hall»-ում տեղի է ունեցել «Սպիտակ տեսիլք» (Wհite Illusion) վերնագրով համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին: Հայաստանի մշակույթի նախարարության, Լոնդոնում Հայաստանի դեսպանության եւ Միացյալ Թագավորությունում հայոց եկեղեցու առաջնորդարանի հովանու ներքո միջոցառումը կազմակերպել էին անվանի Ինվերս (Inverse) եւ Ղազար-գալա մշակութային ընկերությունները:
Համերգի ծրագրում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները եւ երիտասարդ կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի հեղինակային գործերը, որոնք կատարել են Ֆիլհարմոնիա նվագախմբի (Philarmonia Orchestra) ջութակահար Կարեն Շահգելդյանը, ֆլեյտահար Նելի Մանուկյանը, կիթառահար Վարդան Գաբոյանը, թավջութակահար Բեն Ասատրյանը, դաշնակահարներ Արեգ Միրզոյանը եւ Արթուր Բոբիկյանը, մասնակցեց նաեւ Ջյուս անսամբլը:
Շուրջ 2000 հանդիսատես մասնակցել է միջոցառմանը, որին ներկա էին նաեւ ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, բրիտանական քաղաքական, հասարակական եւ մշակութային ոլորտի եւ բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ:




























