Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել ՝ մասնավորապես քննարկելով ՀԱՊԿ առաջիկա նիստը, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ առաջնորդները քննարկել են   ՀԱՊԿ-ի առաջիկա նիստը, ռուս-բելառուսական հարաբերությունները՝ շեշտը դնելով առեւտրատնտեսական համագործակցության վրա, հանդիպումների ժամանակացույցը մինչեւ այս տարվա վերջ։ 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերին Երեւանում։