Բորժոմիի կիրճի շրջանում (Հարավային Վրաստան) հայտնաբերվել են 2,5-ից 3 մետր երկարությամբ մարդ-հսկաների ոսկորներ, որոնք թվագրվում են 25 հազար տարով:
Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբեսալ Վեկուան այդ հայտնագործությունը անվանել է սենսացիոն:
«Այդ բացահայտումը սենսացիա է, քանի որ գիտական շրջանակներում արդեն երկար ժամանակ քննարկումներ են տարվում մի քանի հազար տարի առաջ Եվրասիայի մի շարք շրջաններում ապրող հսկաների վերաբերյալ»,-ասել է գիտնականը, հաղորդում է «Գրուզյա online»-ը:
Վեկուայի խոսքով, այդ մարդիկ ապրել եւ զարգացել են այլ քաղաքակրթություններից առանձին: «Գիտական գրականության մեջ նրանց հիշատակում են որպես հսկաներ, չնայած մինչ օրս այդ վարկածը հաստատող փաստեր չէին հայտնաբերվել»,-ասել է գիտնականը:




























