Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտարարություններից հետո հայտարարությամբ է հանդես եկել Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւին։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Գաբի Լեւին նշել է, թե ինքն արդեն Թել Ավիվում է։ «Չեմ կարող Անկարա վերադառնալ։ Մտահոգ եմ, որ նման զարգացումներ տեղի ունեցան»,-ասել է իսրայելցի դեսպանը։

Նշենք, որ  «Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ հայտարարելով, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններն իջեցվում են 2-րդ կարգի քարտուղարի մակարդակի եւ մինչեւ սեպտեմբերի 7-ը Իսրայելում գտնվող դիվանագիտական անձնակազմը կվերադառնա Թուրքիա։

Թուրք նախարարը շեշտել է, թե Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն էլ առկախվելու են։