ԱՊՀ անդամ-երկրների ղեկավարների խորհրդակցությունից հետո` սեպտեմբերի 3-ին, Դուշանբեում ընդունված ամփոփիչ հայտարարագիրն արձանագրում է ԱՊՀ տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
«ԱՊՀ զարգացման կարեւոր նախապայման է հանդիսանում տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը` հիմնված փոխադարձ վստահության, միջազգային նորմերի եւ սկզբունքների վրա»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Դուշանբեում անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների հոբելյանական` 20-րդ գագաթաժողովը:
Հանդիպմանը չեն մասնակցել Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահները:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբե է ժամանել նախօրեին:



























