Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել է Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է հանրապետությունում եւ մայրաքաղաքում նախադպրոցական ցանցի ընդլայնումն ու զարգացումը, միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզների առկայությունը` դա համարելով հանրապետությունում մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության կարեւորագույն հիմքերից մեկը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Բեյզ Մետալս» ընկերությանը` մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու համար:
Արարողությանը մասնակցում էին փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:




























