Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան մտադիր է ԵՄ երկրներից 450 միլիոն եվրո խնդրել, քանի որ «շատ իրական հնարավորություն» կա, որ ռուսական «Գազպրոմը» կդադարեցնի գազի մատակարարումներն այս ձմռանը։
«Վատագույն դեպքում ամբողջական անջատում տեղի կունենա»,- ասել է Գավրիլիցան Politico-ին տված հարցազրույցում:
Էներգետիկ ճգնաժամը Մոլդովային ստիպել է էլեկտրաէներգիա գնել եվրոպական սփոթային շուկայում նախորդ գնից չորս անգամ գերազանցող գնով, ասել է Գավրիլիցան՝ հավելելով, որ այս ձմռան համար ինքը Մոլդովայի եվրոպացի գործընկերներից 450 միլիոն եվրո օգնություն կխնդրի՝ բարձր մակարդակի համերաշխության նոյեմբերի 21-ի գագաթաժողովում, որը Ֆրանսիան է կազմակերպել։
«Մենք տեսնում ենք անվտանգության բարձր ռիսկեր եւ անհանգստություն, մենք տեսնում ենք գնողունակության եւ իրական աշխատավարձի կորուստ»,- ասել է Գավրիլիցան: «Մեզ հարվածում են նույն խնդիրները, ինչ եվրոպական երկրներին, բայց միեւնույն ժամանակ մենք շատ ավելի թույլ ենք, որպեսզի հաղթահարենք այդ խնդիրները»:





























