Կիեւը չի քննարկում ռուսական «Գոզպրոմի» եւ ուկրաինական «Նավթոգազի» միավորումը` գազի գների իջեցման նպատակով:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` հավելելով, որ Ռուսաստանի հետ տարվող բանակցություններում գազի մատակարարման պայմանների շուրջ ճնշումները նվաստացուցիչ են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ սեպտեմբերի 2-ին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին «Նավթոգազ» ազգային գազային ընկերությունը վերցնելու մտադրության մասին, որն ինքնին հանգեցրել էր ռուսական «Գազպրոմի» հետ ստորագրած գազային համաձայնագրերի վերանայմանը:

























