Թուրքիան «հատուկ» տնտեսական օգուտ է ստանում հակառուսական պատժամիջոցների շրջանցման շնորհիվ, մինչդեռ Հունաստանը եւ մյուս պետությունները ստիպված են վճարել սահմանված սահմանափակումների համար: Այս մասին հայտարարել Է Հունաստանի առաջին փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը, որի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
Աթենքում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Միջերկրական եւ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ խմբի նիստի ընթացքում Միլտիադիսը խնդրահարույց է համարել Թուրքիայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չկատարումը: Նրա խոսքով ՝ Անկարան «պատուհաններ է ստեղծում Ռուսաստանի Դաշնության համար»՝ «հատուկ» տնտեսական օգուտ ստանալով պատժամիջոցների շրջանցման հաշվին՝ ի տարբերություն այլ պետությունների, որոնք ստիպված են վճարել սահմանված սահմանափակումների համար։ Նա նշել է, որ զբոսաշրջիկների հոսքը երկիր 2019 թվականին 900 հազարից հասել է զրոյի այս տարի։
«Մինչդեռ այստեղ տուժում են, ոմանք գումար են վաստակում»,-հավելել է Միլտիադիսը։





























