Լեհաստանը ներգրավված է Բելառուսի հետ սահմանից այն կողմ գտնվող անցակետերի դիմաց լարված իրավիճակ ստեղծելու մեջ, ասվում է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական կայքում։
«Լեհասատանը լարված իրավիճակ է ստեղծում անցակետերի դիմաց։ Լեհական սահմանային վերահսկիչ ծառայությունները շարունակում են անտեսել մեքենաների ձեւակերպման նորմերը․ նախորդ օրվա ընթացքում նրանք թույլ են տվել իրենց տարածքով անցնել բեռնատարների մոտ 30 եւ մարդատար մեքենաների մոտ 36 տոկոսին», — նշել են մամուլի ծառայությունում։
Պետական սահմանային կոմիտեի տվյալներով՝ լեհական Կուզնիցա Բելոստոցկայա անցակետը դեռեւս փակ է, չնայած այդ երթուղու անցակետը գործարկելու բելառուսական կողմի բազմաթիվ առաջարկություններին։
Լեհաստանի անցակետերում դանդաղ ձեւակերպումը պատճառ է դարձել ավտոփոխադրողների լեհական ասոցիացիայի ներակայացուցիչների բողոքի ցույցերի համար։





























