Թուրքական կողմին է ներկայացվել «Ռոսպոտրեբնադզորի»` ՌԴ ԱԳՆ-ի հետ համատեղ մշակած հուշագրի նախագիծը` Թուրքիայի առողջապահության նախարարության հետ համագործակցելու վերաբերյալ, որը կոչված է բարձրացնելու Թուրքիայում գտնվող ռուս քաղաքացիների սանիտարա-համաճարակային բարեկեցության մակարդակը, սեպտեմբերի 3-ին հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
Ռուսական կողմի կարծիքով, Թուրքիայում գտնվող ռուս զբոսաշրջիկների հետ կապված հարցերի լուծումը «կնպաստի Անթալիայում Ռոստուրիզմի ներկայացուցչություն բացելուն, որի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել թուրք գործընկերների հետ»:
Հիշեցնենք, որ այս ամառը ողբերգական էր ավարտվել մի շարք ռուս զբոսաշրջիկների համար: Վերջին տեղեկություններով, թուրքական հանգստյան գոտիներում տուժել է Ռուսաստանի մոտ 100 քաղաքացի:


























