ԱՄՆ-ն եւ Չինաստանը նախագահների հանդիպման նախաշեմին առաջին ուղենիշներն են ուրվագծել։ Հանդիպումը սպասվում է հաջորդ շաբաթ Ինդոնեզիայում G20-ի երկրների գագաթաժողովի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։
Միացյալ Նահանգները պետք է աշխատի Չինաստանի հետ՝ թյուրիմացություններից եւ սխալ դատողություններից խուսափելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ չէ որեւէ սկզբունքային զիջման իր գործընկեր Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ ։





























