Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին նախապատրաստվելու ընթացքը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 23-ին Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին նախապատրաստվելու ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ: