Իրանական մասնավոր Mahan Air ավիաընկերությանը պատկանող օդանավը վթարային վայրէջք է կատարել  Իրանի հյուսիս-արեւելքում գտնվող Մեշհեդ քաղաքում, հաղորդում է PressTV-ին:

Օդանավը շաբաթ օրը մայրաքաղաք Թեհրանից  տեղական ժամանակով ժամը 10:30 –ին ուղեւորվել է դեպի Իրանի մեծությամբ երկրորդ` Մեշհեդ քաղաք: Ինքնաթիռի առջեւի անիվները վնասվել են վայրէջքի պահին:

Airbus-ի օդաչուին հաջողվել է խուսափել աղետից եւ փրկել 230 ուղեւորների կյանքը: Նրանցից 11 -ը, սակայն, թեթեւ վնասվածքներ են ստացել: