Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները լսել են իմ ներկայացրած առաջարկները, եւ կարելի է կարծել, որ ապագայում դրանք քննարկման առարկա կլինեն։ Այս մասին նոյեմբերի 11-ին Հայաստանի առաջին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե՞ ինչպես են Պուտինն ու Ալիեւը արձագանքել ղարաբաղյան կողմի առաջարկին, որը Փաշինյանը հնչեցրել է բանակցություններում։
«Չեմ ուզում ոչինչ ասել նրանց արձագանքի մասին, որպեսզի հետո չպարզվի, որ ես դա սխալ եմ մեկնաբանել։ Ուղղակի ուզում եմ ասել, որ այս առաջարկը ես դրել եմ բանակցային սեղանին, իսկ մնացածը թող երեւի բանակցությունների ընթացքում»,- ասել է կառավարության ղեկավարը։





























