Սեպտեմբերի 4-ին ավելի քան 400 հազար մարդ է բողոքի ակցիայի դուրս եկել Իսրայելում:  Երկրի պատմության մեջ խոշորագույն ուսանողական ցույցերի մասնակիցները քաղաքական եւ սոցիալական  պահանջներ են առաջ քաշում,  հաղորդում է  Jerusalem Post-ը:

«Միլիոնների երթի»  կազմակերպիչները Իսրայելի կառավարությանը մեղադրում են լճացման եւ բնականների գները վերահսկել չկարողանալու մեջ:

Ոստիկանության գնահատականներով` ավելի քան 50  հազար մարդ է հավաքվել  Երուսաղեմի արեւմուտքում` վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստվայրից ոչ հեռու:

Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաեւ մյուս քաղաքներում: Թել Ավիվում ցույցերի կազմակերպիչների ներկայացուցիչ Դաֆնի Լիեֆն ակցիաներն անվանել է «իսրայելական հույսի ամառ»:

Ավելի վաղ ակցիաների մասնակիցները քաղաքական պահանջներ չէին ներկայացնում, հիմնականում դժգոհում էին  բնակարանների, վառելիքի, ապրանքների բարձր գներից: Ըստ մեկնաբանների` սոցիալական դիմակայությունը ոգեշնչվում է ծայրահեղ ձախակողմյան խմբավորումների կողմից, որոնց աջակցում է ընդդիմադիր «Կադիմա» կուսակցությունը: