Թուրքիայի վարչապետ Էրդողանը մտադիր է իրականացնել Գազայի հատված պաշտոնական այց կատարելու գաղափարը: Թուրքական ԱԳՆ տվյալներով, Էրդողանը դիվանագետներից պահանջել է իր աշխատանքային օրակարգում սողանցք գտնել եւ որոշել Գազա այցի կոնկերտ ժամկետը, հաղորդում է թուրքական Zaman գործակալությունը:
«Թուրքիայի վարչապետի հիմնական նպատակը լայն հասարակական ուշադրությունը Գազայի հատվածի շրջափակման խնդրին սեւեռելն է: Թուրքիան մտադիր է ստիպել միջազգային հանրությանը նպաստել անօրինական շրջափակման դադարեցմանը»,-պարզաբանել է աղբյուրը:
Տարեսկզբին Էրդողանը մտադրվել էր այցելել Գազա, սակայն հետո անսպասելիորեն հրաժարվել էր այդ մտքից:
NTV հեռուստաընկերության տվյալներով` Գազայի հատվածի բնակչությունը շատ է սիրում Էրդողանին` Իսրայելի նկատմամբ նրա անհաշտ դիրքորոշման համար: Իգական սեռի նորածինների թիվը, ովքեր անվանակոչվել են Էրդողան անունով, վերջին կես տարվա ընթացքում գերազանցել է նրանց ընդհանուր թվի 50%-ը: Նույնիսկ ՀԱՄԱՍ-ի վարչապետ Իսմայիլ Հանրիան է իր 17-րդ թոռնուհուն կոչել է Թուրքիայի վարչապետի անունով:



























