Իրանի առաջին` Բուշերի ատոմակայանը սեպտեմբերի 4-ին միացվել է ազգային ցանցին, հաղորդել է  ISNA գործակալությունը: Ներկայումս ԱԷԿ-ի հզորությունը հասցվել է  մինչեւ 60 մեգավատտի: Կայանի աշխատակիցներից մեկի խոսքով` Բուշերի ԱԷԿ-ի հանրագումարային հզորությունը կկազմի 1000 մեգավատտ, հողորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օգոստոսի վերջին ռուսաստանյան «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության ներկայացուցիչները, ովքեր պատասխանատու են ԱԷԿ-ի կառուցման համար, հայտարարել էին, որ կայանի հզորությունը կհասցվի մինչեւ 40 տոկոսի:

Այս իրադարձությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ  ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունից երեք օր անց: Կազմակերպությունը կրկին մտահոգություն էր հայտնել ծրագրի հնարավոր ռազմական ուղղվածության եւ  ուրանի հարստացման համար նոր ցենտրիֆուգի ներգրավման առնչությամբ: