Բրիտանական ոստիկանությունը Անգլիական պաշտպանության լիգա կազմակերպության 60 ակտիվիստի է ձերբակալել: Վերջիններս Միացյալ Թագավորությունում իսլամական ծայրահեղականության աճի դեմ բողոքող ակցիայի մասնակիցներից են, հողորդում է BBC-ին:
Ոստիկանության տվյալներով, 16 մարդ ձերբակալվել է շաբաթ օրը` հիմնականում մահմեդականներով բնակեցված լոնդոնյան Թաուեր Հեմլեթս շրջանում ծայրահեղ աջ ազգայնականների ցույցի ժամանակ: Եւս 44 մարդ ավելի ուշ ձերբակալվել է իրավապահների կողմից:
Ակցիայի ժամանակ, որին մասնակցել են Անգլիական պաշտպանության լիգայի մոտ հազար կողմնակիցներ, ազգայնականներն ընդհարվել են ոստիկանների հետ:
Նշենք, որ Անգլիական պաշտպանության լիգան առաջ է քաշում երրորդ աշխարհի, եւ առաջին հերթին, մահմեդական երկրներից միգրացիան Մեծ Բրիտանիա արգելելու մասին պահանջներ:



























