Բաթումի մոտակայքում գտնվող Բարցխանա ավանում ծորակներից խմելու ջրի փոխարեն նավթ է հոսում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Պատճառն այն է, որ ջրագծի վերականգնողական աշխատանքների հետ կապված հաճախ են դադարեցնում ջրամատակարարումը, եւ հարակից վնասված նավթամուղից ջրագծի մեջ նավթ է լցվում:
Նավթային տերմինալի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ վնասվածքներն արդեն վերացվել են, սակայն փաստն այն է, որ նավթը շարունակում է հոսել ծորակներից: Արդեն երկրորդ օրն է, ինչ բնակչությունն ստիպված է անձրեւաջուր օգատգործել: «Բաթում ջուր» ընկերության տեխնիկական տնօրենը կանչվել է դատախազություն։


























