Թուրքական օդուժի F-16 ռազմական օդանավերը սեպտեմբերի 4-ի առավոտյան Թուրքիա-Իրան-Իրաք սահմանի միջեւ գտնվող Հաքուրքի շրջանը ռմբակոծության են ենթարկել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` թուրքական ռազմական օդանավերը նախ հետախուզական թռիչքներ են կատարել, որից մեկ ժամ անց սկսվել է ռմբակոծությունը Հյուսիսային Իրաքի Հաքուրքի շրջանում, որտեղ թաքնվում են PKK-ի քուրդ զինյալները:
Միեւնույն ժամանակ Իրանը շարունակում է սեպտեմբերի 2-իս սկսած իր ռազմական ցամաքային գործողությունները Հյուսիսային Իրաքի Քանդիլ լեռան հատվածում գտնվող PJAK-ի քուրդ զինյալների դեմ:



























