Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով պաշտոնական այցով գտնվում է այդ երկրում։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, այցի շրջանակում նախատեսված են Զաքիր Հասանովի մի շարք հանդիպումները Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։