Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը կիսամերկ նկարահանվել է Maxim ամսագրի սեպտեմբերյան համարի համար:
Ամսագրին տված հարցազրույցում Անժելան խոստովանել է, որ իրականում ինքը շատ ամաչկոտ է, հատկապես, երիտասարդ տղաների հետ շփումներում:
«Երբեմն ես չափից դուրս նյարդայնանում եմ, անգամ չեմ կարողանում խոսել: Ես երբեք առաջին ժամադրության ժամանակ չեմ հարբուրվել»,- ամսագրին հայտնել է հայուհին:
Անժելա Սաֆարյանը ծնվել է Հայաստանում` 1983-ի հունիսի 10-ին: 4 տարեկան հասակում նա ծնողների հետ տեղափոխվել է Լոս Անջելես: Անժելայի առավել հայտնի դերերից մեկը «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց» ֆիլմում խաղացած դերն է:
Վերջերս դերասանուհին նկարահանվել է «Կորսված ու գտնված` Հայաստանում» (Lost and found in Armenia) ֆիլմում, որի նկարահանումները կատարվել են Հայաստանում:































