Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանում՝ երկրի արեւմտյան սահմանների մոտ գործող ահաբեկչական խմբավորումների դիրքերի ուղղությամբ։
ԻՀՊԿ ցամաքային ուժերը գնդակոծել են ահաբեկչական խմբավորումների դիրքերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, բարձր ճշգրտության զենքերի եւ անօդաչու սարքերի օգնությամբ, հայտնում է Fars-ը։



























