Ուկրաինան դե ֆակտո եւ դե յուրե չի կարող եւ չի ցանկանում բանակցություններ վարել, հատուկ գործողությունը կշարունակվի։ Լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք արձանագրում ենք գլխավորը, որ Կիեւի դիրքորոշումը, որը բազմիցս նշվել է նախագահ Զելենսկու կողմից, վկայում է այն մասին, որ Ուկրաինան դե ֆակտո եւ դե յուրե չի կարող եւ չի ցանկանում բանակցություններ վարել։
Համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնության նպատակները կիրականացվեն հատուկ ռազմական գործողության շարունակման միջոցով», - ասել է Պեսկովը։
Նա նաեւ մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչը Ուկրաինայի բանակցային գործընթացի վերաբերյալ։
«Մենք դեռ չենք նկատում բանակցային սեղանը», - ասել է Պեսկովը։





























