Եվրամիությունն աջակցում է հանածո վառելիքի օգտագործումն աստիճանաբար կրճատելու ցանկացած կոչի, ասել է ԵՀ-ի կլիմայական քաղաքականության ղեկավար Ֆրանս Թիմերմանսը` մեկնաբանելով Հնդկաստանի կողմից նման կոչը COP27-ի վերջնական գործարքում ներառելու ձգտումը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք աջակցում ենք հանածո բոլոր տեսակի վառելիքների սպառումը դադարեցնելու ցանկացած կոչի»,- ասել է Թիմերմանսը մամուլի ասուլիսի ժամանակ: «Բայց մենք նաեւ պետք է համոզվենք, որ այս կոչը չի նսեմացնում ածուխը աստիճանաբար հանելու վերաբերյալ նախկին համաձայնագրերը, այնպես որ, եթե նա լրացնի այն, ինչ մենք արդեն համաձայնեցրել ենք Գլազգոյում, ապա ԵՄ-ն կաջակցի այս առաջարկին»։





























