Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1998-2005 թվականներին, առաջարկում է Եվրոպայի Միացյալ Նահանգներ ստեղծել։ Այսինքն, եվրագոտում ֆիսկալ միության ստեղծում, ինչը նշանակում է անդամ երկրների կողմից բյուջետային քաղաքականության ոլորտում ինքնիշխանությունից հրաժարում։ ԵՄՆ-ն նաեւ ենթադրում է միասնական տնտեսական եւ սոցիալական քաղաքականություն։ Այս մասին քաղաքագետն ասել է Der Spiegel-ին։
«Ներկայիս ճգնաժամի պայմաններում մենք չենք կարող եվրոյի միասնական գոտի ունենալ առանց ֆիսկալ, տնտեսական եւ սոցիալական միասնական քաղաքականության»,- ասել է Շրյոդերը։ Նախկին կանցլերի կարծիքով, Եվրահանձնաժողովը պետք է վերածել կառավարության։
«Ճգնաժամը հնարավորություն է տալիս Եվրոպայում քաղաքական միության հասնել»,- ասել է Գերմանիայի նախկին կանցլերը։
Նրա խոսքով, միայն լիարժեք ինտեգրացիան հնարավորություն կտա Եվրամիությանը մրցակցել ԱՄՆ-ի եւ ասիական երկրների հետ։




























