Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 15֊ի լույս 16֊ի գիշերը կրակ են բացել  Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: