Իրանցի հաքերները կոտրել են Իսրայելի «Մոսադ» արտաքին հետախուզության, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության, բրիտանական MI-6 արտաքին հետախուզության ծառայության եւ պետական այլ մարմինների կայքերը:

Փորձագետների գնահատականներով, հատուկ ծառայությունների կայքերից գաղտնի տեղեկատվության արտահոսք չի եղել, քանի որ դրանց համակարգչային ցանցերը ելք չունեն դեպի ինտերնետ, ուստի խոսքը գնում է հեղինակության վնասի մասին:

Հարձակումը հնարավոր է եղել Նիդեռլանդներում տեղակայված DigiNotar ընկերության վրա այս տարվա հուլիսին կատարված հարձակման արդյունքում:

Հաքերներին հաջողվել է նաեւ կեղծել ընկերության 531 էլեկտրոնային բանալիներ, հաղորդում է NEWSru Israel-ը: