Չեխիան ծրագրում է հաջորդ տարվա ընթացքում մինչեւ 4000 ուկրաինացի զինծառայողների վերապատրաստել։ Ասյ մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան, հաղորդում է Reuters-ը։
Վերապատրաստումը կընթանա հինգ չորսշաբաթյա փուլերով, որոնցից յուրաքանչյուրը կունենա մինչեւ 800 զինծառայող, դրա համար կծախսվի 975 միլիոն կրոն (41,60 միլիոն դոլար)։
Ուկրաինան հետաքրքրություն է ցուցաբերել հիմնականում մեքենայացված գումարտակների, ինչպես նաեւ բժիշկների, ինժեներական եւ քիմիական զորքերի ուսուցման նկատմամբ, հայտնել է Չեռնոխովան:
Չեխիան նաեւ 55 զինծառայող կուղարկի որպես հրահանգիչներ։





























