Ամերիկացի սենատորները օրինագիծ են առաջ քաշել, որը պաշտպանում է միասեռ եւ միջռասսայական ամուսնությունները այն մտավախությունների ֆոնին, որ Գերագույն դատարանը կարող է վերանայել այդ հարցով որոշումը, հաղորդում է Bloomberg-ը։
Նոյեմբերի 16-ին օրինագիծը ընթացակարգային քվեարկություն է անցել ԱՄՆ Կոնգրեսի Սենատում, վերջնական քվեարկությունը սպասվում է այս շաբաթ, գրում է Bloomberg-ը։ Կողմ է քվեարկել 62 սենատոր, այդ թվում 12 հանրապետական։ Դեմ է արտահայտվել 37 օրենսդիր։
Հուլիսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը համանման օրինագիծ էր ընդունել։
Միասեռ ամուսնությունները ԱՄՆ ամբողջ տարածքում օրինականացվել են 2015 թվականի հունիսի 26-ին Գերագույն դատարանի՝ « Օբերգեֆելն ընդդեմ Հոջեսի» գործով դատարանի որոշման արդյունքում։
Դատարանը որոշել էր, որ ԱՄՆ Սահմանադրությունը երաշխավորում է ամուսնություն գրանցելու միասեռ զույգերի իրավունքը։
Սակայն 2022 թվականի հունիսին Գերագույն դատարանի դատավոր Կլարենս Թոմասը հայտարարել էր, որ դատարանը պետք է վերանայի «պատշաճ իրավական ընթացակարգի որոշ նախադեպերը», այդ թվում «Օբերգեֆելն ընդդեմ Հոջեսի» գործով որոշումը։
Bloomberg-ը գրում է, որ, եթե Գերագույն դատարանը չեղարկի այդ գործով որոշումը, ԱՄՆ-ում կթույլատրվի մերժել միասեռ ամուսնություննների գրանցումը։





























