Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը խոստացել է Ուկրաինային տրամադրել ռազմական օգնության տասներորդ փաթեթը։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ սա կլինի Կիեւին Հելսինկիից տրամադրված ամենամեծ խմբաքանակը։ Այս մասին ասվում է պաշտպանության գերատեսչության կայքում։

Հաղորդագրությունում նշվում է, որ Հելսինկին Կիեւին ավելի շատ սարքավորումներ կփոխանցի։

«Հանրապետության նախագահը այս մասին որոշումը կայացրել է այսօր՝ կառավարության առաջարկությամբ։

Սա Ֆինլանդիայից Ուկրաինային փոխանցվող զինտեխնիկայի տասներորդ մատակարարումն է։ Ռազմական սարքավորումների այս  փաթեթը մինչ այժմ մեր ուղարկած փաթեթներից ամենամեծն  է»,- ասվում է հրապարակման մեջ։

Այս ամբողջ ընթացքում Ֆինլանդիայի կողմից Ուկրաինա ուղարկված ռազմական սարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է 160,4 մլն եվրո։