Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը չպետք է դառնա իշխանության համար մրցակցության ասպարեզ: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ կոչ անելով աշխարհին հրաժարվել սառը պատերազմի ցանկացած մտածելակերպից։

«Ո՛չ մարդկություն, ո՛չ էլ մեր ժամանակը թույլ չեն տա նոր սառը պատերազմ»,-ասել է նա Բանգկոկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում իր ուղերձում։

«Տարածաշրջանը չպետք է վերածվի գերտերությունների մրցակցության ասպարեզի։ Բոլորը պետք է մերժեն միակողմանիությունն ու պրոտեկցիոնիզմը, բոլորը նաեւ պետք է մերժեն առեւտրատնտեսական հարաբերությունները քաղաքականացնելու եւ դրանք որպես զենք օգտագործելու ցանկացած փորձ»,-հավելել է Ծինփինը։