Ադրբեջանի մայրաքաղաքում սեպտեմբերի 5-ին ինքնասպան է եղել 7-ամյա մի երեխա: Մաշտաղա գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Սյուբխան Էյվազօղլու Սաֆարովին կախված են գտել: Դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը: Ինքնասպան լինելու պատճառներն անհայտ են:

Ողբերգության մասին տեղեկացվել է դատախազությունը, հայտնում է APA-ն: