Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լեհաստանում հրթիռի հետ կապված միջադեպի հետաքննությունը շարունակվում է, նախնական տվյալները մատնանշում են այն մասին, որ դա դժբախտ դեպք էր, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախնական հետաքննության համաձայն՝ թվում է, թե տեղի է ունեցել դժբախտ դեպք։ Իհարկե, խորացված հետաքննությունը շարունակվում է։ Կարեւոր է բոլոր առումներով որքան հնարավոր է արագ ավարտել պատերազմը եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն մեքսիկացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում։
Նոյեմբերի 15-ի երեկոյան Լեհաստանի տարածքում, Ուկրաինայի հետ սահմանին մոտ, հրթիռներ են ընկել, զոհվել է երկու մարդ։ Սկզբում Վարշավան հայտարարել էր, որ հրթիռները ռուսական արտադրության են եւ որ երկիրը պահանջում է ՆԱՏՕ-ի Խորհուրդ գումարել։ Բայց չորեքշաբթի օրը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան բարձր է համարել այն հավանականությունը, որ հրթիռները պատկանել են Ուկրաինային։





























