Ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման կանխման նպատակով թվային արժույթները ավելի շատ կարգավորման կարիք ունեն։  Ծայրահեղական խմբավորումների ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված խոշոր միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

AFP հաղորդմամբ՝ Հնդկաստանն ամեն կերպ փորձում էր սանձել կրիպտոարժույթների տրանսակցիաները մի քանի տարի շարունակվող աննախադեպ աճից հետո, որը պայմանավորված էր տեղական առեւտրային հարթակների զարգացմամբ:

Անցյալ տարի Մոդին հայտարարել էր, որ բիթքոինը վտանգ է ներկայացնում երիտասարդ սերնդի համար եւ կարող է «փչացնել մեր երիտասարդությանը»։

Ուրբաթ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաժողովի պատվիրակներին վարչապետն ասել է, որ «մասնավոր արժույթները» անվտանգության համար լուրջ վտանգ են ներկայացնում: «Նոր տեսակի տեխնոլոգիաներն օգտագործվում են ահաբեկիչներին ֆինանսավորելու եւ հավաքագրելու համար: Խնդիրներ են առաջանում դարքնեթի, մասնավոր արժույթների հետ եւ այլն»,- ասել է Մոդին։

Կրիպտոարժույթները հնդկական կարգավորող մարմինների  խիստ ուշադրության տակ են գրեթե տասը առաջ տեղական շուկա նրանց առաջին մուտքից հետո, երբ խարդախության ճանապարհով կատարված տրասնակցիաների աճը 2018 թվականին հանգեցրեց կենտրոնական բանկի արգելքին:

Երկու տարի անց Հնդկաստանի Գերագույն դատարանը չեղարկեց սահմանափակումները, եւ շուկան կտրուկ աճեց՝ մինչեւ 201 թվականի հունիս ավելանալով գրեթե 650 տոկոսով։