«Գազպրոմը» SOCAR-ի հետ նոր պայմանագրի համաձայն սկսել է գազ մատակարարել Ադրբեջան։  Մինչեւ մարտ նախատեսված մատակարարումների ծավալը կկազմի մինչեւ 1 միլիարդ խորանարդ մետր։

«Գազի առքուվաճառքի պայմանագրի համաձայն նոյեմբերի 15-ից սկսվել են ռուսական գազի մատակարարումները Ադրբեջան։ Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի  եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ։ Մատակարարումները կիրականացվեն մինչեւ 2023 թվականի մարտ, մատակարարումների ծավալը կկազմի մինչեւ 1 միլիարդ խորանարդ մետր», – նշել է «Գազպրոմը»։