Թեհրանը հերքել է Եմենին պայթուցիկ նյութեր մատակարարելու մասին Վաշինգտոնի հայտարարությունը, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությանը։
Դիվանագիտական առաքելությունում նշել են, որ Թեհրանը միշտ հավատարիմ է եղել Եմենին զենքի մատակարարման էմբարգոյի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2216 բանաձեւին, եւ հավելել են, որ Իրանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի բանաձեւը խախտող միջոցներ:
Երեքշաբթի ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը կալանել է Օմանի ծոցում գտնվող նավը, որը, ինչպես պնդել է հրամանատարությունը, Իրանից Եմեն պայթուցիկ նյութեր էր տեղափոխում։





























