Թաիլանդը շաբաթ օրը ԱՄՆ-ին է փոխանցել նախագահությունը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովում։

Սիրիկիտ թագուհու ազգային համաժողովների կենտրոնում հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետ Պրայութ Չան-Օչան ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին է հանձնել հյուսված բամբուկե զամբյուղը՝ ԱԽՏՀ-ն ընդունող երկրի խորհրդանիշը:

ԱԽՏՀ-ի կազմում ընդգրկված են 19 երկիր եւ 2 տարածք։ Դրանց թվում են 12 հիմնադիրներ՝ Ավստրալիա, Բրունեյ, Ինդոնեզիա, Կանադա, Մալայզիա, Նոր Զելանդիա, Սինգապուր, ԱՄՆ, Թաիլանդ, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա եւ Ճապոնիա։ Մասնակիցներից են նաեւ ՉԺՀ-ն  (միացել է 1991 թվականին), Մեքսիկան եւ Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը եւ Պերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին միացել է երկու չինական տարածք՝ Հոնկոնգը եւ Թայվանը։