Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեւերլին ենթադրում է, որ իրանական միջուկային ծրագիրը կարող է «առավել քան երբեւէ առաջ շարժվել», եւ անվտանգության սպառնալիք գոյություն ունի Ռուսաստանի կողմից: Այս մասին ասվում է Քլեւերլիի թվիթթերյան գրառման մեջ։

Նրա խոսքով՝ Թեհրանը՝ ի հեճուկս Ռուսաստանի հերքումների, դեռ անօդաչուներ է մատակարարում Ռուսաստանի՝ Ուկրաինայում օգտագործելու համար։  

Նա նշել է, որ Լոնդոնը դաշնակիցների հետ աշխատելու է «իրանական սպառնալիքին դիմակայելու» ուղղությամբ։

Բրիտանիայի արտգործնախարարը նաեւ հավաստիացրել է, որ իրանական զենքը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։